▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինտենսիվ հրաձգություն է սահմանի արևելյան հատվածում». Դավիթ Թորոսյան

Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/zinvor.png

«Ժամը 13:40-ի դրությամբինտենսիվ հրաձգություն է սահմանի արևելյան հատվածում, այս պահին ևս շարունակում են մերոնք կրակով ճնշել և կանխել առաջխաղացման փորձը»:

Կարդացեք նաև՝  Սյունիքում հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություն է

 

Հավելենք, որ ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին