▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր երեխուն տվեք, թող ձեր դարպասը չկոտրի. ՊՆ-ի դարպասներին մեքենայով հարվածած ծնողը ձերբակալվել է

Արսեն Ղուկասյանը, որը փնտրում է պատերազմի ժամանակ անհետ կորած եղբորը և եղբորորդուն, ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ անդրադարձել է ՊՆ-ի դարպասներին մեքենայով հարվածած քաղաքացու ձերբակալությանը, ով նրա խոսքով՝ անհետ կորած զինծառայողի ծնող է:

/filemanager/uploads/2020/12/week-5/arsen_ghukasyan.jpg

«Տեղեկացա, որ մի քանի օր առաջ միջադեպ է տեղի ունեցել ՊՆ-ի մոտ։ Գուրգեն անունով ծնողը ինչ-որ գործողություն է կատարել, եղբայրն ասաց, որ կալանքի տակ են վերցրել 72 ժամով։ Այդ մարդը, որ այդ քայլին գնացել է, որ այդ մարդուն կալանքի եք վերցրել, իսկ ձեզ մոտ հարց չի ծագում՝ ինչո՞ւ այդ մարդն այդ քայլն արեց։ Բա մարդիկ 3 ամիս է՝ ձեր դռների մոտից չեն գնում։ Դուք եք էդ մարդկանց հասցնում այդ քայլին։ Իր երեխուն տվեք, թող ձեր դարպասը չկոտրի»,- նշեց Արսեն Ղուկասյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին