▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրական առումով, ընտրվեց այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը, Միրզոյանը, մյուսը. Գագիկ Ծառուկյան՝ Հրայր Թովմասյանի մասին

Այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանելով հարցին, թե 2018թ. մարտին նա էլ է եղել խորհրդարանում և մասնակցել Հրայր Թովմասյանի ՍԴ անդամ դառնալու գործընթացին, և արդյոք տեսե՞լ է, թե ինչպես է Հրայր Թովմասյանը դարձել ՍԴ անդամ, հետո ընտրվել նախագահ, ասաց.

«Այսինքն ինչպե՞ս է դառել, ես ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս... Իրական առումով, ինչ-որ ճիշտ ա՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը դառավ, Միրզոյանը, մյուսը: Այսինքս՝ հիմնական խնդիրը մարդը, պատգամավորը հարցը դնում են ասենք թե, եթե մարդուն ընտրում են՝ ուրեմն ընտրվեց, չեն ընտրել՝ ուրեմն իրա գործն ա դա, այսինքս՝ ի՞նչ կա էստեղ:

Իսկ հարցին՝ շտապողականություն չ՞ի տեսել Թովմասյանի ընտրության հարցում, Գ. Ծառուկյանն արձագանքեց.

«Ես նույնիսկ շտապողականությունը տեսել եմ այս հեղափոխությունից հետո, այս կազմի մեջ, որը դուք չպետք է մոռանաք, որ 5-6 դեպք կա, որ նույն սկզբունքով, նույն մոտեցմամբ ընտրվել են պատգամավոր եղած ժամանակ տարբեր պաշտոնյաներ»:

Թե ովքե՞ր են այդ պաշտոնյաները, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.

«Դե ասենք մի 6-7 հոգի կան, որը մենք քննարկել ենք... Հիմա Արդարադատության նախարարը ո՞նց ընտրվեց, Զեյնալյանը ո՞նց ընտրվեց: Պատգամավոր է՞ր: Ճիշտը թվեք, 5-6 պատգամավոր կար, որոնք ընտրվեցին նույն սկզբունքով, նույն մոտեցմամբ: Նույն պահով դրել են իրենց թեկնածությունը ընտրվել ու գնացել են»,- մեկնաբանեց ԲՀԿ առաջնորդը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին