▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանագետը` հրապարակում Ալիևին փառաբանող երգի մասին

Համացանցում և մամուլում տարածվում է մի տեսանյութ, որում օտարազգի մի զբոսաշրջիկ Հանրապետության հրապարակում երգում է: Թվում է, թե տվյալ անձն իր երգում Ալիև է ասում: Սոցցանցերում և մամուլում տարածվում է, թե այդ տղան մեր Հանրապետության սրտում փառաբանում է Ալիևին:

Auroranews.am-ը կապ է հաստատել իրանագետ Գարիկ Միսակյանի հետ: Վերջինը նշել է, որ երգն իրանական ծագում ունի: Այն մի աղջկա մասին է, որի անունը Ալիե է: Այն չի պարունակում որևէ քաղաքական ենթատեքստ: Երգում Ալիևի անունը չի շոշափվում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին