▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանը նոր նախագահ ունի

Իրանի ՆԳ նախարարությունը հայտարարել է ընտրությունների արդյունքները:

Հայտարարության համաձայն Հասան Ռուհանին հավաքել է ձայների 50,68 %-ը, 18,613,329 ձայն:

6,077,292 ձայնով  երկրոդ տեղում է Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Քալիբաֆը, երրորդ տեղում է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին 4,168,946 ձայնով, չորրորդում է Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն ՌԵզային 3,884,412 ձայնով, հինգերորդ տեղում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ 2,268,753 ձայնով, իսկ վեցերորդում Մոհամմադադ Ղարազին 446,015 ձայնով:

Այսպիսով Իրանի նոր նախագահ է ընտրվել բարեփոխիչների թևը ներկայացնող Իրանի ազգային անվտանգության նախկին ղեկավար, միջուկային հարցերով նախկին բանագնաց Հասան Ռուհանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին