▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրանի ԱԳ նախարարի այցը կնշանավորվի մի շատ կարևոր իրադարձությամբ»

Իրանի ԱԳ նախարարի այցը Հայաստան կնշանավորվի մի շատ կարևոր իրադարձությամբ՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բացման արարղությամբ, որը տեղի կունենա վաղը: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ ինքն ու Աբդոլլահիանը կմասնակցեն այդ արարողությանը:

Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ժամանելով Երեւան,-այս մասին գրում է Mehr-ը։

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քաղաքական և խորհրդարանական պատվիրակության գլխավորությամբ հինգշաբթի երեկոյան ժամանել է Հայաստանի մայրաքաղաք Երևան։

«Մենք ակնկալում ենք երկարաժամկետ համագործակցություն երկու երկրների միջև, և այս այցի ընթացքում փաստաթուղթ կկազմվի»,- ասել է Իրանի նախարարը։
«Մենք դեմ ենք այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում»,- հավելել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին