Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ICANA-ին տված հարցազրույցում ասել է, որ Կապանում Իրանի հյուպատոսությունը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների ամրապնդմանը։ Նրա խոսքով, Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսի գործունեության սկիզբը համապատասխանում է տնտեսական հարցերում Ռաիսիի վարչակազմի դիրքորոշմանը, ծառայում է Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհի ամրապնդմանը, Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։ «Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղին, իրականացվել է երկու երկրների միջև համագործակցությունը՝ հատկապես տնտեսական ոլորտի համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով։ Կապանում առաջին հյուպատոսության բացմամբ մենք ականատես կլինենք Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների անընդհատ ընդլայնմանն ու խորացմանը»,- ասել է արտգործնախարարը։ |
Իրանի արտգործնախարարը՝ Կապանում Իրանի հյուպատոսութան մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet