▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանի զրահատանկային ստորաբաժանումները անցել են Արաքս գետը

ԻՀՊԿ-ի զրահատանկային ստորաբաժանումները պոնտոնային կամրջով անցել են Արաքս գետը, գրում է իրանական IR_Azariha հրատարակությունը։

Ի հավելումն պոնտոնային կամուրջների տեղադրման՝ ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերը նաև կառուցել են ֆիքսված հողային կամուրջ՝ հեշտացնելու զրահապատ ստորաբաժանումների տեղափոխումը Արաքս գետով:

Այս կամրջի տեղադրումը հստակ ազդանշան է ուղարկում հարավկովկասյան տարածաշրջանի դերակատարներին, որ Իրանը ամեն գնով կպաշտպանի իր ազգային շահերը կովկասյան տարածաշրջանում, գրում է հրատարակությունը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին