▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանում կործանված օդանավի ուղեւորների ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է․ ԱԳՆ

 

Իրանում ուկրաինական ուղեւորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ինքնաթիռի կործանման միջադեպին ու ցավակցել զոհերի հարազատներին։

«Վատ նորություն Թեհրանից Կիեւ ուղեւորվող Ուկրաինական ավիաուղիների Boeing 737 ինքնաթիռի վթարի մասին։ Խորին ցավակցություններս զոհերի ընտանիքներին ու ընկերներին»,-գրել է արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ Իրանի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարը հաստատել է, որ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ կործանված ուկրաինական օդանավի բոլոր 167 ուղեւորները զոհվել են։

Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին եւ դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին