Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կոնդի վերակառուցման նախագծի շրջանակներում անցում ենք կատարում գործնական փուլին։
Կայացած հանդիպմանը, որին ներկա էին նաև կոնդեցիները, քննարկվեցին հայտարարված մրցույթի երկրորդ փուլի մեկնարկն ու առաջիկա անելիքները։
Նախագծի գործնական փուլի հիմքում՝ որպես կարևոր խնդիր, դրված է բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման ու սեփականության վկայականների տրամադրման հարցը:
Կոնդի վերակառուցման ծրագրի իրագործումը ոչ միայն կարևոր է ենթակառուցվածքային մի շարք խնդիրների լուծման տեսանկյունից, այլև ունի քաղաքաշինական առանցքային դեր, ինչից ելնելով՝ Երևանի քաղաքապետարանը ջանք ու եռանդ չի խնայի ծրագիրը իրատեսական ժամկետներում կյանքի կոչելու համար։


