ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։
«Ընդհանուր առմամբ, մենք հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակին: Իրավիճակի զարգացումը, այդ թվում և Որոտան գյուղի մոտակայքում, ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը: Ռուսաստանի առաջարկներն այս հարցով փոխանցվել են և՛ Բաքվին, և՛ Երևանին: Ակնկալում ենք շուտափույթ պատասխան՝ հետագա ընթացքը կազմակերպելու համար: Զուգահեռաբար Հայաստանի և Ադրբեջանի հետ շարունակելու ենք ջանքերն՝ ուղղված տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը տարածաշրջանում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ բարձրագույն մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում»,- ասել է Զախարովան: