Ինչպես տեղեկացնում են տարբեր ԶԼՄ-երը` մոդել Իրինա Շեյքը պատրաստվում է դատական հայց ներկայացնել նորաբաց սթրիփ ակումբներից մեկի դեմ: Բանն այն է, որ «Violet» կոչվող ակումբի կազմակերպիչները տեղադրել են այն գովազդող մի ցուցանակ, որի վրա պատկերված է Շեյքի կիսամերկ լուսանկարը:
Մոդելի ներկայացուցիչները հայտարարել են, որ Իրինան ոչ մի կապ չունի տղամարդկանց համար նախատեսված այդ ակումբի հետ և որ նրանք անտեղյակ են եղել ցուցանակի վրա պատկերված նկարից: