Մեր երկիրը թեւակոխում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ եւ ակնհայտ է, որ սա ափալ-թափալ, հապճեպ ընտրություններ են, որոնք չեն փաստում քաղաքական համակարգի առողջացման եւ հավասար հնարավորությունների մասին: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, նշեց. «Այս վեց ամիսների ընթացքում մենք ականատես եղանք ստերի բացահայտման մի ողջ շարանի:
Փաշինյանի խոստացած թռիչքային զարգացման փոխարեն ստացանք տնտեսական աճի տեմպերի նվազում, ներդրումները նվազեցին 11 անգամ` 100 մլն դոլարից հասնելով ընդամենը 9 մլն դոլար, տեսախցիկներն ու կարմիր գծերը հանելու փոխարեն ստացանք տեսախցիկների ավելացում եւ կարմիր գծերի պահպանում:
Աշխատատեղեր բացելու փոխարեն ստացանք աշխատատեղերի նվազում. Ալավերդում այդ վտանգի առջեւ կանգնած են շուրջ 600 մարդ:
Փաշինյանի խոստացած ժողովրդավարական զարգացման փոխարեն ստացանք ասֆալտին փռելու, ԱԱԾ-ով վախեցնելու, մտածել նոր խոսելու կոչեր:
Ազգային եւ քրիստոնեական արժեքները ամրապնդելու փոխարեն ստացանք հարձակում Վեհարանի եւ Վեհափառի վրա, Շուռնուխում համասեռամոլության քարոզ:
ՀԱՊԿ-ում մեր դիրքերը ամրապնդելու փոխարեն գոնե այս պահին զրկվեցինք գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ ես` միամիտ լոռեցիս ակնկալում էի, որ Փաշինյանը ծննդյանս օրվան ինձ նվեր կանի: Այստեղ եւս ոչինչ չստացանք»: