▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսկ ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը եկեք գնանք Սարյան փողոց». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ այն մտքի հետ, երբ ասում են՝ «երկիրը ավերվում է»։

«Իսկ ո՞վ ասաց, որ երկիրը ավերվում է, որտե՞ղ է ավերվում, հլը եկեք, գնանք Սարյան փողոց, տեսնենք, թե ինչքան տուրիստ կա»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, թե 2018 թվականից պատասխանատվությունն իրենց վրա է ու իրենք դրանից երբեք չեն խուսափել։

***

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հրապարակում կարող է լինել 15, 30 հազար մարդ, կարևորը դա չէ, կարևորը ասելիքն է. օրակարգ չկա: Լրագրողի դիտարկմանը՝ առաջարկը՝ ամբողջական սահմանազատումն է, նշել է. «Ինքը դրա լիազորությունը չունի: Ինքը կարա առաջարկի, օրինակ, եկեղեցական որևիցե նոր տոն քննարկենք, որևիցե աղոթք: Մնացածն իրեն չի վերաբերվում, ժողովուրդն իրեն չի ընտրել»:

***

ԱԺ նախագահի խոսքով՝ շարժման առաջնորդն իրավիճակից դուրս գալու խնդիր ունի. «Բագրատ Գալստանյանն ուզում ա՝ լավագույն տարբերակում իրեն բռնեն, որ ասի՝ դե ես ամեն ինչ արեցի: Վերլուծեք տեքստերը, որոնք հնչում են, ասում է՝ ես ստեղ եմ, դուք ստե՞ղ եք, որ հետո ասի՝ դե չեկաք: Կամ՝ ի՞նչ ա նշանակում՝ եկեղեցականը կամ որևիցե քաղաքացի, սա հատուկ նշանակության շենք ա, ասում ա՝ դե ես գնացի, դա ոչ այլ ինչ է, քան սադրանք»,- նշեց Սիմոնյանը:

***

«Ուզում եք ասել՝ հավաքված մարդիկ ՀՀ ամբողջ ժողովո՞ւրդն է, լո՞ւրջ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը: «Արցախից եղած պատգամավորներն են, ՀՅԴ-ի, եկեղեցու, որոշ օլիգարխների, մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներն են: Ամբողջ ժողովուրդը գիտե՞ք՝ երբ էր, 2018-ին... 1000 հոգով ստեղից գնում ա էն դռան մոտ ա հարցազրույց տալիս, հետո՝ մյուս: Եկեղեցական ես, ասա, դու տենց չար հայացք պտի չունենաս: Էդ չար հայացքով ոստիկաններին նայում, վիրավորում ա, էդ մարդը ժողովուրդը չի»,- հավելեց նա՝ շնորհակալություն հայտնելով ոստիկաններին՝ «սադրանքներին չտրվելու համար»:

***

«Դիվերսանտ չի անցել, վստա՞հ եք, ծանո՞թ եք իրա հետ: Իսկ ի՞նչ գիտեք, կարող է եկել, հանձնվել է մեզ, կարող է մոլորվել է, կարող է գերի ենք վերցրել»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ նախագահը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ ադրբեջանցի դիվերսանտ է հատել ՀՀ սահմանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին