Երևանի կենտրոնում գրեթե ամեն 2-րդ մեքենան տաքսի է։ Ուղևորներն ունեն ընտրության լայն հնարավորություն, բայց հարց է, թե ինչ չափորոշիչներով առաջնորդվել, որ խնայես դրամ, նյարդեր, շրջակա միջավայր․․․
Մեզ՝ բոլոր աշխատող մարդկանց համար իսկական պատուհաս է դարձել տանից աշխատանքի, աշխատանքից տուն հասնելը։ Ես էլ, լինելով լրագրող ու նաև մարդ, որն օրվա ընթացքում մասնագիտության բերումով ստիպված է մի տեղից մյուսը հասնել, ամեն օր օգտվում եմ տաքսի ծառայություններից։ Այս հրապարակման մեջ ուզում եմ կիսվել օրեր առաջ ունեցածս փորձով, երբ առաջին անգամ օգտվեցի նոր օնլայն տաքսի ծառայությունից՝ Taxi Bolt-ից:
Կանաչ լոգոտիպ ունեցող տաքսի ծառայությունը, որի առաքելություններից մեկը՝ իր կանաչ գույնով պայմանավորված, հավանաբար պիտի լիներ բնության պահպանությունը, ինձ մոտեցող տաքսու հետ վերացրեց ոչ միայն շրջապատող բնության մաքուր մնալու հանավանակնությունն, այլև հույսը, որ տեղ կհասնեմ ողջ-առողջ։
Մեքենան, որը հավանաբար տարիքով ինձնից մեծ էր, ինչպես երևում է այս ընկերության միակը չէ․ Taxi Bolt-ի ֆեյսբուքյան էջում վատ արձագանքների հեղեղ է՝ հին մեքենաներ, անպատրաստ վարորդներ, մեկնաբանություններն արհամարհող ու չարձագանքող support team:
Այն, որ մեքենան անսարք էր ու ոչ անվտանգ, դեռ ամենը չէ. պատվիրելիս էլ նշված չէր մեքենայի գույնը՝ ինդենտիֆիկացնելու համար. նշված էր, որ մեքենան տեղում կլինի 3 րոպեից, ստիպված եղա սպասել 7 րոպե։
Մինչ այդ էլ մոտ 15 րոպե ծախսեցի տաքսի պատվիրելու վրա. պատվեր տալուց հետո վարորդն ընդունեց, հետո չեղարկեց պատվերը. երկրորդ փորձից կրկին մի վարորդ ընդունեց հետո մտափոխվեց: Միայն երրորդ փորձից վարորդը հաստատակամ եղավ ու ընդունելուց հետո չչեղարկեց պատվերս։
Տաքսի Բոլտի ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններն եմ նայում, ուզում եմ պարզապես կիսվել էջում եղած արձագանքներով ու իմ խորը հիասթափությունը հայտնել: