Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։
ԱրմատՄեդիա-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով՝ կրած վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական ծիրանը պիտանի չէ իրացման համար։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված տնտեսական սահմանափակումներից հետո Փաշինյանն ու իր թիմակիցները հայտարարեցին արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու և եվրոպական շուկաներ մուտք գործելու անհրաժեշտության մասին։
Իսպանիայի հայ համայնքի խմբերից մեկում զետեղված հայտարարության մեջ ասվում է, որ «սա վերջը չէ»․ կանեն մաքսիմալը՝ նոր և թարմ խմբաքանակ Իսպանիա հասցնելու համար:


