Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության առաջիկա նիստում կներկայացնի բանաձևի նախագիծ, որով կոչ է արվում Իսրայելին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը ինչպես բարոյական, այնպես էլ պատմական պարտք է: Մենք նաև պետք է վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում»,- գրել է նա՝ X-ի իր էջում։
Նախարարը նշել է, որ դրանից հետո բանաձևը կներկայացվի Իսրայելի խորհրդարանին (Քնեսեթ):
Հիշեցնենք՝ նախորդ տարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցազրույցներից մեկի ժամանակ լրագրողի դիտարկամանը, որ Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, պատասխանել է՝ ես հենց նոր արեցի դա:


