▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխան Սաղաթելյանն ապստամբության կոչ է անում

«Եթե վարչապետի աթոռին հայտնված անձը շարունակաբար ոտնահարում է երկրի Սահմանադրությունը, ժողովրդի բնական իրավունքն է` ապստամբել այդ կառավարության դեմ»,- ընդդիմության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Դիտարկմանը, թե նման կոչերի համար շարժման վարչապետի թեկնածու Վազգեն մանուկյանի դեմ քրեական գործ հարուցվեց, ինչին ի պատասխան Սաղաթելյանը նշեց.

«Մենք հայրենիք ենք կորցնում, դուք քրեական գործո՞վ եք վախեցնում»։
Սաղաթելյանը նշեց, որ արդեն իսկ 4 քրգործ կա իր դեմ հարուցված, ևս մեկը ոչինչ չի փոխելու։

«Իրավաբանները թող գնան, Նիկոլ Փաշինյանին ձերբակալեն հայրենիքը ծախելու և դավաճանելու համար»,–ասաց Սաղաթելյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին