▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանության հատուկ հանձնարարություններ կատարող խմբակի անդամը թքած ունի ամենքի ու ամեն ինչի վրա». Արսեն Բաբայան

 

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տեսանյութ է տարածել թվիթերյան իր էջում, որտեղ ԼՀԿ-ական Գևորգ Գորգիսյանը խախտում է կարգն ու կանաչապատ տարածքով գնում հուշահամալիր կամ մոտենում է Մովսես Գորգիսյանի գերեզմանին:

«Երեկ շուրջ հարյուր հազար մարդ մասնակցեց համահայկական ջահերով երթին, որի ճանապարհը երկար էր, ժամանակը մեծ: Այդ ամբողջ ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ որևէ կանոն չխախտեցին և բարձր կազմակերպվածությամբ հասան իրենց նպատակին:

Տեսանյութում կարող եք տեսնել իշխանության հատուկ հանձնարարություններ կատարող խմբակի անդամին, ով թքած ունի ամենքի ու ամեն ինչի վրա: Նրանք այլևս իշխանություն են և իրենց իրավունք են վերապահում ոտնատակ անել հանրային վարքագծի կանոնները:

Սա է մեր տարբերությունը: Մենք կանոնները հարգող ու պահպանող ենք, իսկ դուք տրորող:

Խորհրդանշական է, որ խմբակի հենց այս անդամն էր երեկ ֆեյսբուքում մեծ ջանասիրությամբ կոկորդ պատռում փորձելով նսեմացնել համահայկական երթը:

Բայց ուրախ եմ, քանի որ ակնհայտ է, որ իշխանական խունտան արդեն գիտակցում է, թե հաջորդ «երթը» որքան ցավոտ է լինելու իրենց համար»,- գրել է Բաբայանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին