▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանության նպատակն է՝ անկախ ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանության կողմից լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումները՝ տարբեր կառույցներում հավատարմագրումից զրկելուց մինչև պետական քարոզչամեքենայի ռեսուրսներով իրականացվող հարձակումներ, պատահական չեն և համակարգային բնույթ են կրում։
«Ժողովուրդ» թերթի լրագրողների նկատմամբ խորհրդարանում արձանագրված ապօրինությունը, ինչպես նաև տարբեր իշխանական գործիչների և նրանց հետ ասոցացվող անձանց ու խմբերի կողմից տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող վիրավորանքների, ատելության և վարկաբեկման գործընթացը իշխանության քաղաքականության ուղենիշներից է և ունի ակտիվացման հստակ միտումներ։
Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել նրանց մասնագիտական գործունեության արդյունավետությունը։
Հատկապես ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունը, մի կողմից, փորձում է հնարավորինս քողարկել իր վնասակար քաղաքականության հետևանքներն ու իր բերած ողբերգական էջերը, մյուս կողմից՝ դաշտն առավելագույնս լցնել սեփական օրակարգերով և իր համար նախընտրելի տեղեկատվությամբ։
Սա բռնատիրության կառուցման առանցքային ուղղություններից է»։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին