«Ինչպես գործադիր իշխանությունը որևէ կապ չուներ նրանց կալանավորման հետ, հիմա էլ որևէ կապ չունի նրանց կալանքից ազատման հետ»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ընդդիմադիր մի շարջ գործիչների կալանքից ազատմանը, նշեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ «Այդ բոլոր հարցերը պետք է ուղղել դատական իշխանությանը, փաստաբաններին, դատավորներին, դատախազներին: Մենք միայն կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ կալանքը որպես խափանման միջոց գրավով կամ այլ ձևով փոխարինումը ողջունելի է», - նկատեց նախարարը: |