Դիտեք նաև՝
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունը փորձում է ամեն գնով հանրությանը համոզել, որ իր հռչակած «խաղաղության դարաշրջանը» կենսունակ է, և որ մյուս ուժերը միայն պատերազմ են բերելու։ Սա հայտարարում է մի ուժ, ում պաշտոնավարման օրտիգոք, 2020 թվականին, աղետալի 44-օրյա պատերազմ եղավ։ Սրա մասին խոսում է մի ուժ, ում օրոք 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին Ադրբեջանը ներխուժեց Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղությամբ և օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքը։ Խաղաղության առաջամարտիկի մասին խոսում է մի ուժ, ում օրոք 2022 թվականին Ադրբեջանը խախտեց նրա հետ ստորագրած համատեղ հայտարարությունը և առաջխաղացում ապահովեց Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի նկատմամբ։ Ու այս ուժի ներկայացուցիչները հանրությանը շանտաժի են ենթարկում, թե բա գիտե՞ք, որ մենք գնանք խաղաղություն չի լինի։ Իսկ ձեր օրոք ե՞րբ է խաղաղություն եղել»։ |