▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանությունը տեսավ՝ Շուշին հանձնելուց հետո ֆրակցիայից 5 հոգի դուրս եկավ, ռեյտինգայինը հանում է, որ Ստեփանակերտն էլ հանձնեն, մարդ դուրս չգա»․ Մարուքյան

«Իշխանությունը տեսավ, որ Շուշին հանձնելուց հետո ֆրակցիայից հինգ մարդ դուրս եկավ, որոնց մեծ մասը ռեյտինգային ընտրակարգով ընտրված մարդիկ էին և ունեին շրջապատ, մարդկանց աչքերի մեջ նայելու խնդիր»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԸՕ-ում նախատեսվող փոփոխություններին ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հիմա բերում են մի ընտրակարգ, որով, ասենք, ժողովուրդը առաջին համարով ընտրում է վարչապետ, վարչապետը նշանակում է պատգամավորներ իրա դասընկերներին, ընկերներին, իրա մոտ աշխատած լրագրողներին․․․ Մինչդեռ սահմանադրական իրավունքի համատեքստում մենք պիտի ընտրեինք խորհրդարան, խորհրդարանն էլ ընտրեր վարչապետի։ Այսինքն՝ իրենք հակառակ ճանապարհով են գնում։ Այդպես են անում, որ վաղը և մյուս օրը Ստեփանակերտն էլ հանձնեն, մի մարդ դուրս չգա իրանց ֆրակցիայից․ բոլորը լուռ ու մունջ նայեն իմաստուն առաջնորդի դեմքին»,- նշեց Մարուքյանը։

Նշենք, որ ԱԺ-ն ընդունեց ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը և առաջիկա արտահերթ ընտրությունները տեղի կունենան պարզ համամասնական ընտրակարգով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին