▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա

Նախօրեին կառավարության որոշմամբ հատուկ գումար է հատկացվել Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչներից մեկին, ով, ըսռ տեղեկությունների՝ գործուղվել է Ուկրաինա։

Այս մասին գրում է Newspress.am-ը:

Հետաքրքիր է, թե պետության համար այդ ինչ կարևոր գործով է գումար ծախսվում և քննիչ գործուղվում արտերկիր` պանդեմիայի պայմաններում վտանգելով քննիչին ու այն անձանց, ում հետ նա պետք է շփվեր։

Քննչական կոմիտեի մեր աղբյուրից պարզեցինք, որ այս անգամ էլ թիրախավորվել է Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկը։

Փաստորեն իշխանությունները չեն հանգստացել, շարունակում են միայն իրենց հայտնի պատճառներով թիրախավորել Արամ Վարդանյանին։ Երկար տևող քննության, բազմաթիվ անձանց նրա դեմ ցուցմունք կորզելու չստացված փորձերի արդյունքում, հասկանալով որ իրավական առումով ոչինչի չեն կարող հասնել, իշխանությունները թիրախավորել են նրա ընտանիքին, մտել նրա անձնական կյանքի մեջ։

Արամ Վարդանյանին որևէ հանցագործության հետ կապելու ու նրան մեղադրելու տապալված փորձից հետո, հիմա էլ հասել են Ուկրաինա։

Ոչինչ չի կանգնեցնում իշխանություններին ինչ-որ բան «սարքելու»` արդեն հիվանդագին դարձած մոլուցքից։

Հարկ է միայն նկատել, որ ուրիշների անձնական կյանքին միջամտելու այդ մոլուցքը խոսում է մարդու չկայացած, չստացված ու չհաջողված լինելու մասին:

Սա անառողջ գործելաոճ է, որից պետք է զերծ մնալ, քանի որ երեխաներին ինչ֊որ ամբիցիաների ու քաղաքական խաղերի կիզակետում պահելն ու թիրախավորելը ամենաթուլամորթ մարդկանց է հատուկ, եթե նրանք մարդ կոչվելու իրավունք ունեն։

Եվ դրա ապացույցը Արփին է, որը լիարժեք ուրախանում է Արամ Վարդանյանի թոռանը նվիրված և նրա մասնակցությամբ երգի տակ։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին