ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Եւ այսպես, ըստ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի» մասին օրենքի՝ ապրիլի 24-ը տոն է
Հեղափոխական հպարտ իշխանությունը իր գոյությունը մեր կյանքում օրենքով ամրագրեց որպես տոն։
Երկու տարի առաջ փոփոխություն կատարվեց «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում եւ որոշվեց, որ ապրիլ ամսի վերջին շաբաթը հպարտ քաղաքացիները կտոնեն որպես քաղաքացու օր։
Այս ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը ապրիլի 24-ն է՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը։
2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, քաղաքացու տոնն է։
Երեւի հիշում եք, որ քաղաքացու տոնին հանրապետության բազմաթիվ հրապարակներում մանղալներ էին շարել ու խորոված էին անում։
Հիմա պարզապես հետաքրքիր է՝ ապրիլի 24-ին, հպարտ քաղաքացու օրը, ինչպե՞ս են նշելու այս աննախադեպ «հպարտությունը» մեզ նվիրողները։