«Փաստ» օրաթերթը գրում թէ. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները ներկայումս ձեռնամուխ են եղել հանրության շրջանում ՀԿ-ների դերի բարձրացման հատուկ քաղաքականության մշակման գործին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, դա արտաքին որոշակի պարտավորությունների շրջանակներում իրականացվող գործընթաց է, որը ներկա փուլում փորձում են կյանքի կոչել։
Թեմայի շուրջ տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ հիմնական համեմատությունը տարվել է եկեղեցու հետ, նշվել է, որ հանրության շրջանում եկեղեցին բավական բարձր վարկանիշ ունի։
Ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանին զեկուցել են, որ հայաստանցիների վստահությունը շարունակում են վայելել բանակն ու եկեղեցին, փոխարենը ընդհանրապես վստահություն չունեն հասարակական կազմակերպությունները։
Արեւմտյան հայտնի աղբյուրներից ֆինանսավորվող կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ մտահոգ կերպով հայտարարել է, թե «դա տեղի է ունեցել տարիներ շարունակ տարվող պետական քաղաքականության ու պրոպագանդայի պատճառով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում