Երեկ տրվեց Պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանման Իջևանի աշխատանքի մեկնարկը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանում մասնակցեց Պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Իջևանում այնպիսի մեծ թվով պարեկային ծառայողներ են եղել, որ քաղաքը Սիցիլիա է հիշեցրել, մարդիկ անգամ անհանգստացել են այդ տեսարանից:
Այս մասին գրում է «Հրապարակ»-ն ու հավելում․ «Չնայած նրան, որ Ազատ գյուղում այս իշխանությունների անգործության հետևանքով 15 ժամկետային զինծառայող է զոհվել, իշխանական ներկայացուցիչները՝ Փաշինյանի գլխավորությամբ կերուխում են կազմակերպել ՆԳՆ նախարարին պատկանող իջևանայան ռեստորաններից մեկում՝ «Դոկ»-ում: Մեր իջևանյան աղբյուրները հայտնում են, որ իշխանական ներկայացուցիչները ժամեր շարունակ քեֆ են արել, այնպես, ասես ոչինչ չի եղել»: