▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 31.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները վայրկյան առաջ թող հրաժարական տան. Ներսիկ Իսպիրյան

«Արցախի համար պատասխանատվություն կրողները, որոնք հանդիսանում են այսօրվա իշխանությունները, մեկ րոպե, մեկ վայրկյան առաջ թող հրաժարակն տան»,-այսօր կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց երգիչ Ներսիկ Իսպիրյանը:

«Ես քաղաքական գործիչ չեմ, բոլորդ գիտեք, ես ներկայացնում եմ երգարվեստն ու մշակույթը։ Իմ պապերը մշեցիներ են, Մուշից գաղթած սերունդը շատ լավ է հասկանում՝ ինչ է նշանակում կորուսյալ հայրենիք։ Մեր պապերը էրգիր ասելով իրենց մահկանացուն կնքեցին այստեղ՝ Արևելյան Հայաստանում»,-նշեց նա։

Նա կոչ արեց հավաքվածներին համախմբվել, դառնալ մեկ բռունցք և հետ բերել կորսված հայրենիքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին