Իշխող կուսակցությունն օրերս ավետեց նոր պատերազմի մասին։ Երբ ամիսներ, տարիներ շարունակ ասում էինք, որ թշնամին չի հրաժարվելու իր ծրագրերից և գնալու է նոր տարածքներ, նոր բնակավայրեր զավթելու ճանապարհով, շատերը թերահավատորեն էին նայում, ոմանք էլ անջատել էին այդ ուղղությամբ բանականությունը և մտածում էին, որ ջայլամի քաղաքականություն վարելով կկարողանան թշնամուն հակահարված տալ։
Գառնիկ Դանիելյանը՝ Նորատուսում
***
Գեղարքունիքի մարզում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ պատգամավոր, Սրբազան շարժման համահիմնադիր Գառնիկ Դանիելյանը նշել է, որ անվտանգային խնդիրը շարունակում է մնալ չլուծված․ «Ադրբեջանական լրատվամիջոցներն ու իշխանությունները ամեն օր ազդարարում են նաև այս տարածաշրջան մտնելու մասին։ Ադրբեջանում կազմվում են ցուցակներ, որտեղ պիտի, իրենց խոսքով ասած, վերաբնակեցնեն ադրբեջանցիներին։ Իրենք ասում են՝ հայկական կողմի հետ կա համաձայնություն, որպեսզի փախստական կոչվածները վերադառնան այստեղ։ Սա է ՀՀ ապագան։ Եթե ուշքի չգանք, չսթափվենք, չհասկանանք՝ ինչի հետ գործ ունենք, հանգիստ քայլելով մտնելու են Հայաստան»։ |
Դիտեք նաև՝
***