▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իտալիայից կորոնավիրուսն Էջմիածին բերած կինն առողջացել է

Իտալիայից կորոնավիրուսը Էջմիածին բերած, հայտնի նշանդրեքին մասնակցած կինը վաղուց առողջացել է եւ գնացել տուն։

hraparak.am-ն է գրում ու նշում, որ կայքի  տեղեկություններով՝  էջմիածնեցի տիկնոջ հետ փոխկապակցված անձինք, որոնք եւս մեկուսացվել էին եւ նրանց մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, եւս առողջացած դուրս են գրվել։
Կինը ախտորոշվելու նախորդ օրը՝ մարտի 8-ին մասնակցել էր նշանադրության Էջմիածնի ռեստորաններից մեկում։ 
Դեպքի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել էր․ «Ժամանակ առ ժամանակ առողջապանության նախարարության ներկայացուցիչները մոնիտորինգ են իրականացրել և այս մոնիտորինգի ընթացքում քաղաքացու մոտ ջերմության բարձրացում է նկատվել: Այդ ընթացքում քաղաքացին ոչ միայն պետությունից է թաքցրել ջերմության՝ բարձրացած լինելու հանգամանքը, այլև քանի որ իր համար շատ կարևոր է հարազատի նշանադրության արարողությունը, այս ընթացքում սիստեմա է ընդունել և, կոպիտ ասած, սիստեմայի տակից դուրս գալով՝ որոշում է կայացնում մասնակցելու հարազատի նշանադրությանը»։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին