Իվետա Մուկուչյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին ժամացույց է նվիրել։ Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Instagram-ի էջից, որի story բաժնում նա առաջին տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել:
Հավելենք, Իվետա Մուկուչյանը իր քրոջ՝ Մարիաննայի հետ, աքսեսուարների ապրանքանիշ են թողարկել:
«Առաջին տիկինը ստացավ իր էքսկլյուզիվ ժամացույցը»,- գրված է MUKUCHYAN բրենդի Instagram-ի էջում: Նշվում է, որ ժամացույցի արժեքը 150 հազար դրամ։
Նմանատիպ ժամացույց նրանք պատրաստել են նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի համար։