Եվրատեսիլին շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը պատասխանել է շվեդ լրագրողի հարցին, թե ինչու է բռնում և ցուցադրում ԼՂՀ դրոշը:
—Ես ներկայացնում եմ իմ երկիրն իմ սրտով, մտքով, իմ ամբողջ էությամբ և զգացողություններով: Իմ մտքերն իմ հայրենիքի հետ են: Այն ամենը, ինչ ես ուզում էի ներկայացնել և տարածել խաղաղությունն է: Հայաստանը միայն խաղաղության է ձգտում իր սահմաններին: Ես հենց դրա համար էլ գրել եմ այս երգը: Սիրո ալիքն իմ միջից է հորդում, ես միայն խաղաղություն եմ ուզում: Ես հայ եմ, ով ապրում է Գերմանիայում: Ես մեծացել եմ որպես աշխարհի քաղաքացի: Այդ պատճառով էլ ես բարձրացրի այդ դրոշը, որպեսզի մարդիկ կենտրոնանան դրոշի և խաղաղության վրա,-նշել է Իվետան:
Իսկ ադրբեջանցի լրագրողի` իր երկրի ներկայացուցչին ուղղված ելույթը, որում նա խոսում էր Արցախի չճանաչված չլինելու, Ադրբեջանի մաս կազմելու և և դրոշի ծածանման համար Եվրատեսիլի կազմակերպիչներից ակնկալում էր բացատրություն, մի քանի անգամ դիտողության է արժանացել վարողի կողմից, ով հիշեցրել է, որ սա քաղաքական հարցերի քննարկման հարթակ չէ և հարցերը պետք է հնչեն բացառապես երգի մասին։
Ի դեպ, Ադրբեջանի ներկայացուցիչը ևս համաձայն էր այն մտքի հետ, որ սա երգի մրցույթ է և ընդամենը։