▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջաբրայիլի պահեստից զորքին զենք չեն տվել, միայն ատրճանակներն են հանել, ՀՀ-ում վաճառել». Վարդան Ղուկասյան

«03.10.2020 թվականին Ջաբրայիլի զորամասի տարածք է ժամանում ԵԿՄ կամավորական միության մի հատված` հրամանատար Ռոմիկ Միքայելյան, այժմ` Մալաթիայի թաղապետ` Վազգենի «քվոր» (Արամ Սարգսյան-խմբ.) կուսակցությունից: Մարդիկ տեսնում են, որ զորամասը դատարկ է, ներկա են միայն Արաբոյի ջոկատի տղաները»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է «ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը:
«Հիմա համառոտ ֆիլտրված ներկայացնեմ քրեական գործերից և օպերատիվ տեղեկություններից հատված: «Արաբո» ջոկատի հրամանատարն է եղել Գլումովը` հայտնի շոումենը: Անձնակազմը զինված է եղել ավտոմատներով և հատուկենտ ՊԿ գնդացրերով` առանց կապի, առանց քարտեզի: Տարածքում եղել է 4 Ուրալ, 2 ԶԻԼ 1 բուժծառայության ՈՒԱԶ: Զինապահեստները եղել են պլոմբված և անձնակազմին չեն թողել օգտվել զորամասից: Հոկտեմբերի 5-ի գիշերը Ջաբրայիլ են ժամանել ԵԿՄ տեղակալները` «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Խաչիկը, «Ադմիրալ Սամվել»-ի եղբայրը և ևս 3 հոգի: Էդ օրը բացվում են զինապահետները և առավոտյան զինապահեստներին է մոտենում ՈՒԱԶ, որի ղեկին լինում է ոմն կապիտան: Բացվում են զինապահեստները և սկսում են դուրս բերել «ՏեՏե» և «Մակարով» տեսակի ատրճանակները: ԵԿՄ-ականները մոտենում, ասում են` բացել, բացել եք, մեզ զենք տվեք, ասում են` չէ: Հարցնում են` ատրճանակներն ո՞ւր եք տանում, կապիտանը զանգահարում է 38 տարեկան ոմն գնդապետի, անունը չենք տալիս: Եվ ասում են, որ ատրճանակները պիտի դուրս բերենք, գիտենք` ինչ ենք անում: Այսինքն, դրանք բերել, վաճառել են ՀՀ-ի տարածքում, դրա համար ում ձեռքն ասես, զենք կա:

Հոկտեմբերի 6-ի լուսադեմին թուրքերն անցնում են գրոհի: Միքայելյան Ռոմիկի վարորդը և տեղակալը դիմում են փախուստի, Ռոմիկը չի հասցնում, թաքնվում է անտառում, անձնակազմի հետ միասին:
Հասկանալով, որ ուժերն անհավասար են, մարդիկ հեռանում են դեպի Հադրութ: Այստեղ հոկտեմբերի 8-ին այս հեռացող զորքը հանդիպում է մեկ այլ զինվորական ստորաբաժանման, որոնք սիրուն հանգնված իրականացնում են «շինարարական աշխատանք»` նրանք ապամոնտաժելիս են լինում մի հսկայական ջերմոց: Համապատասխան հարցին պատասխանում են` Արթուր Աղաբեկյանի ջերմոցներն են և մենք ապամոնտաժում ենք: Այսինք, զենք, զինամթերք, տեխնիկա թողեցին թուրքին, իսկ ջերմոցները ապամոնտաժել են ու տեղափոխել Հայաստան: Եվ ոչ մի օգնություն չեն ցուցաբերում Ջաբրայիից նահանջող զորքին»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին