▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջահն ընկել է Աննա Հակոբյանի օգնականի գլխին․ ուղեղի ցնցում է ստացել

«Հրապարակ»-ը գրում է, որ կայքին հայտնի է դարձել, որ հայաստանյան բանկերից մեկում երկաթյա ջահն ընկել է Աննա Հակոբյանի օգնական Ստելա Սարուխանյանի գլխին, վերջինս ուղեղի ցնցում է ստացել եւ հոսպիտալացվել է։

«Ձեր օգնության եւ խորհրդի կարիքն ունեմ հարգելի փաստաբան ընկերներ: Ցանկանում եմ հայց ներկայացնել Ֆաստ բանկի Fast Bank դեմ:
Երեկ գնացի Ֆաստ բանկի Էրեբունիի մասնաճյուղ, վճարում ունեի կատարելու: Դռնից ներս մտա, երկու քայլ առաջ գնացի, և առաստաղից պոկվեց երկաթե, ծանր ջահը և շատ ուժեղ հարվածեց գլխիս: Ինձ թվաց երկրաշարժ է: Գլխապտույտ ունեցա, նստեցի, բարեհամբույր աղջիկը ջուր ու վալերիանկա բերեց, մի քիչ ուշքի եկա, վճարումս կատարեցի ու գնացի տուն: Երեկոյան շատ վատ էր ինքազգացողությունս, ցավազրկողներով լուսացրեցի գիշերս և ես, բժշկի գնալ չսիրողս, գնացի բժշկի: Պարզվեց ուղեղի ցնցում եմ ստացել և 10 օր սիստեմա պետք է ընդունեմ, հրաժարվեցի սիստեմայից, ու դեղային բուժում նշանակեց բժշկուհիս: 

Որոշմանս պատճառներից մեկը բանկի անտարբեր կառավարիչն էր, ով իրեն նեղություն չտվեց, գար գոնե ձևական ներողություն խնդրեր, իսկ մյուս, ավելի կարևոր պատճառը, որ հարգեն հաճախորդների իրավունքները, և թեժ աշխատանքային ժամերին նման վտանգավոր աշխատանքներ չկատարեն: Տեսագրությունն առկա է, տասից ավել վկա կա, ովքեր նույնպես սարսափած ու վրդովված էին»,-հայտնել է Ստելա Սարուխանյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին