▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով․ Լևոն Արոնյան

Շախմատիստ Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի ընկերներ,

Այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի կերպով փոխելու է մեր կյանքը: Համենայն դեպս այն արդեն իսկ փոխել է իմը:
Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս: Ես գիտեմ, որ Արին միշտ
ուզում էր, որ ես ազնիվ լինեմ, ճշմարիտ լինեմ ինքս ինձ հետ և մարդկանց առջև բաց, քանի որ ես հենց այդպիսին եմ: Այսպիսով, այս նամակում ես ուզում եմ անկեղծանալ իմ կյանում վերջերս կատարվելիքի մասին և խոստանալ շարունակել լինել անկեղծ իմ ողջ կյանքի ընթացքում:
Հիմնական բանը, որ ես ուզում եմ կիսել ձեզ հետ, այն է, որ ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել:


Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով և ես զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով:

Ուզում եմ նաև տեղեկացնել որ հասկացել եմ այն, որ եթե իմ առողջությունն ու կյանքը թույլ տան, ես շախմատ կշարունակեմ խաղալ մինչև իմ կյանքի մայրամուտը: Ես հավատում եմ, որ մենք ամենքս կյանք ենք գալիս մի առաքելության համար: Ես չեմ ընտրել շախմատիստ դառնալը:
5 տարեկանիս լուսանկարում կանգնած եմ շախմատային տախտակը ձեռքիս տակ դրած, սակայն ես սովորեցի շախմատ խաղալ միայն, երբ 9 տարեկան էի: Ես սիրում եմ շախմատային աշխարհը և ուրախ եմ, որ իմ գործընկերներից շատերը խելացի և հոգատար մարդիկ են: Ես հավատում եմ, որ ես եկել եմ այս աշխարհ `շախմատիստ լինելու, իմ սկզբունքներին նվիրված և հավատարիմ լինելու համար:

Ես համոզված եմ, որ Արին նույնպես կաջակցեր իմ կյանքը ընդմիշտ շախմատին նվիրելու որոշումը: Ես 13 տարի հավատարիմ եմ եղել ու սիրել եմ կնոջս, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսի զգացողություններ եմ ապրել նրան կորցնելուց հետո: Ես գիտեմ նաև, որ հրեշտակները ինձ ուղղարկել են սիրելու և սիրվելու ևս մեկ հնարավորություն: Ես հարգում և հարգելու եմ կնոջս հիշատակը ոչ թե մեկ տարի, այլ իմ ողջ կյանքի ընթացքում: Ես վստահ գիտեմ, որ նա կցանկանար, որ ես շարունակեի ապրել և երջանիկ լինել կյանքում: Ես հավատում եմ, որ սիրել իմացող մարդիկ կհասկանան ինձ: Ես շնորհակալ եմ Անիին և ընկերներիս բոլոր դժվարին պահերին կողքիս լինելու համար:

Սիրելիներս, նամակիս հիմնական նպատակը Ձեզ տեղեկացնելն էր, որ ես երջանիկ եմ, առողջ և շնորհակալ Աստծուն, որ շրջապատված եմ սիրով:

Մաղթում եմ, որ դուք բոլորդ ունենաք սեր և առողջություն, քանզի չկա կյանքում առավել կարևոր ոչինչ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին