ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Ջալալ Հարությունյանի գործով վճիռը՝ դատապարտելով նրան ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով։
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։
Մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի «Ցորի» զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։
Այս մասին տեղեկացրել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։
***
«Հայկական լեգեոն» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Աղասի Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ Ջալալը գեներալի կոչում ստացավ, առաջիններից էի, որ ասեցի՝ հալալ ա Ջալալին։ Երբ իմացա, որ դատել են 5 տարի, 6 ամիս, զարմացա, որ քիչ են տվել։ Եթե ճիշտ եք դատել, ուրեմն քիչ եք տվել, Ջալալին մի մեր ա բերել, իսկ մնացած 20-ին՝ 20 մեր։ Քսանի ընտանիքներում սուգ ու շիվան ա, իսկ Ջալալը 5 տարի, կամ ո՞վ իմանա, պայմանականով տուն կգնա։ Չէ, արդար չի, «չագուճը» սկի ռեզինից էլ չի։ Մնում ա, Աստծո կողմից միջամտվի»։ |