▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջալալ Հարությունյանն ասել ա՝ մերոնք են, չկրակե՛ք, բայց թշնամու 250 հոգանոց ջոկատ ա եղել՝ հայկական համազգեստով․ փաստաբան

Արցախի ՊԲ մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել 375-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ իշխանության ներկայացուցչի կողմից անգործություն, որը առաջացրել է ծանր հետևանքներ։

http://asekose.am/filemanager/uploads/2020/09/week-4/jalal_harutyunyan.jpg

Այսօր նրա պաշտպանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է իր պաշտպանյալի կարգավիճակը և պարզաբանել որոշ հարցեր։

«Պաշտպանյալս՝ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը, ստացել է տարբեր հրամաններ, դրանցից մեկի ժամանակ՝ 2020-ի հոկտեմբերի 11-ին իրենց տեղակայել էին Վարանդայի ուղղությամբ ու տալիս էին մարտական առաջադրանքներ՝ թշնամուն խոցելու ուղղությամբ, այդ թվում՝ Հադրութում, որի ուղղությամբ էլ կրակել են։ Պաշտպանյալս ասում է՝ դիվիզիոնի հրամանատարը կապ տվեց, ասաց՝ անցեք շրջանաձև պաշտպանության դա հրետանավորի համար ամենավերջին ստադիան է։ Այսինքն՝ քեզ էնքան են թողել մի տեղում՝ առանց հետախուզության, առանց տվյալներ հաղորդելու, որ թշնամին արդեն մտել ա քո տարածք, ու դու նորմալ զինատեսակը թողած՝ պետք է անցնես շրջանաձև պաշտպանության։ Գևորգյանն ասում է՝ երբ արդեն պատրաստ էինք շրջանաձև պաշտպանության և գիտակցում էինք, որ դիմացից եկող հակառակորդ կա, ստանում ենք երկրորդ հրամանը՝ «թողնե՛լ, չկրակե՛լ, մերոնք են»։ Հաջորդ չորրորդ հրամանը լինում է նահանջը, դրանից հետո, երբ մեքենաները մոտեցնում են նահանջի համար, մյուս հրամանը լինում է՝ «թողնե՛լ», 10 րոպե ա ընդամենը էդ միջակայքում։ Այդ հրամանից հետո մեքենաները հետ են վերադարձվում իրենց տեղերը։ Մեքենաներից մեկի վարորդն ավելի դանդաղ է տեղ հասնում: Գևորգյանը նկարագրում է, ասում է՝ դիվիզիոնի հրամանատարը, վազելով, հևալով, ասաց՝ «ով ոնց կարա, հելե՛ք էդտեղից»։ Էդ մեքենան, որ ավելի ուշ էր եկել, Գևորգյանը մի քանի զինվորների է տեղափոխում դրանով։ Դրանից հետո նորից հրամայում են հետ դառնալ։ Զորքի մեջ անորոշ վիճակ է ստեղծվում խուճապ առաջացնելու համար սա ամենալավ տարբերակն է։ Հիմա պաշտպանյալիս մեղադրում են, ասում են՝ երբ դու հավաքեցիր ժողովրդին ու դուրս եկար, մարտկոցները մնացին, առաջին մարտկոցը 7 զոհ ա տվել, որոնց մարմնի մասունքները գտել են, իսկ 14 անձանցից տեղեկություն չկա, ասում են՝ եթե դու մնայիր ու կատարեիր պարտականությունները, չէին զոհվի տղերքը։ Իսկ ո՞րն ա էդ պարտականությունը, որ պիտի կատարեր ֆորս-մաժորային իրավիճակում, երբ կոնկրետ հրաման չի ստացել ու չգիտեն՝ ինչ պիտի անեն»,- ներկայացնում է փաստաբանը։

Նրա խոսքով՝ պետությունը «քավության նոխազ է գտել», ուզում է ցույց տալ, թե զինվորների մահվան մեղավորները պատժվում են:

«Երբ դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը հրետանու պետին՝ Բաղդասարյանին զեկուցում է, որ «շարժ ենք նկատում, ասեք՝ ովքեր են, որ իմանանք մեր գործողությունները», հրետանու պետն էլ էս մասին զեկուցում է Ջալալ Հարությունյանին։ Որոշման մեջ գրված է, որ քարտեզի վրա կարճ ժամանակ աշխատելուց հետո Ջալալ Հարությունյանը կապ է տալիս հրետանու պետին ու հայտնում՝ «մերոնք են, ասա՝ չկրակեն», էս տղերքն էլ հետ են գալիս։ 250 հոգանոց թշնամական ջոկատ ա եղել՝ հայկական համազգեստով։ Բայց հիմա Ջալալ Հարությունյանն ասում ա՝ «ես էդտեղ չունեի ԱԹՍ-ներ, չունեի կամեռաներ, ես չէի կարող պատասխան տալ՝ մերոնք են, թե՞ չէ։ Ես դրա համար ասել եմ՝ կարող ա մերոնք են, կարող ա՝ չէ, զգույշ կլինեք, որ մերոնց չկրակեք»»,- ներկայացնում է պաշտպանը՝ արձանագրվելով, որ 10 րոպեում տրվել են իրար հակասող 5 տարբեր հրամաններ՝ ստեղծելով անորոշ վիճակ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին