▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակի հետ կարոտները խտանում՝ դառնում են Հող. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը հոր մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/nazeni_hovhannisyan.jpg

«Հայրս այսօր կդառնար 81 տարեկան...

Հավատացեք, դա տարիք չի, երբ մարդու մեջ եռում է կյանքն ու Սերը՝ աշխարհի նկատմամբ... Տարիք չի, երբ դեռ էնքան ծառեր պիտի ջրես ու այգիդ մշակես, բոլորովին տարիք չի, երբ անհամբեր սպասումով ուզում ես թոռներիդ մեծացնել կամ գոնե կրտսերիդ երեխային տեսնել...

Հայրս շատ երիտասարդ էր, մենք նրան էդպես էլ ծերացած չտեսանք: Ազնվորեն էր սիրում կյանքը, առանց ինքն իրեն խաբելուՄենք բոլորս պարտքեր ունենք էս կյանքում, շատ պարտքեր... Իմ պարտքը ծնողներիս՝ իմ երջանկությամբ վարձահատույց լինելն էր... հուսամ՝ կստացվի...

Մենք պարտք ենք մեր Ծնողներին, Հայրենիքին ու Աստծուն. հավերժ պարտքՍտացած անմնացորդ սիրո դիմաց ի՞նչ պիտի տանք, որ մարվեն ծանր բեռ դարձած պարտքերը....

Աղոթք. սիրո ու շնորհակալության աղոթք բոլոր գնացածների, ու մանավանդ դեռ ապրողների համար...

Հանգուցյալների մասին կամ լավը՝ կամ ոչինչ...

Միմյանցով ապրել ու իրարով ուժեղանալ՝ չհուսահատվել...

Հիշել, միշտ հիշել՝ ով ես, որտեղից ես եկել և հիմա ինչու ես ԷՍՏԵՂ... Որտեղ սխալվեցիր ու ինչու սայթաքեցիր... Հիշել երջանիկ պահերից մինչև ողբերգությանը հանգեցրած սխալները, հիշել ծնողիդ ձայնի ելևէջն ու Ընտանիքիդ հացի հոտը... Հիշել ու ապրել՝ առանց ընկրկելու, այ էդպիսինն էր Հայրս, որի դեմքի սիրելի գծերը քույրերիս դիմագծերում եմ տեսնում, որի աչքերի գույնն ի պահ է տվել իմ աչքերին, որի աշխատասիրությունն ու Երկրի նկատմամբ սերն ասես իր արյամբ էր մեզ ներարկում...

Հայրս:

Ժամանակի հետ կարոտները խտանում՝ դառնում են Հող՝ սիրո հացի համար պարարտ մի հող, որտեղ ցանածդ դու էլ հենց «ուտելու ես»... Սիրո՛ հաց ցանեք, «սովից» չմարեն Հոգիները՝ այստեղ, թե վերևում...

Ավագ հինգշաբթի

Ապրիլ 14

1941-2019թթ

Գառնիկ Հարությունի Հովհաննիսյան

Աշխարհի լավագույն Հայրիկը, որի մասին երբևէ կարելի էր երազել»:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին