Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ժամանակին թմրանյութերի օգտագործման համար բերման ենթարկված, իսկ հողատուների իշխանության գալուց առաջ էլ իր շատ չսիրելի նախկիններից իր փոքրիկ գոյությունը պահպանելու համար կերակրված և հիմա արդեն փաստացի հողատուների խմբակի ուսապարկի դերակատար Արթուր Հովհաննիսյանի մոտ «շեֆի» պրիստուպներից են սկսվել:
Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու ապագան թուրք-ադրբեջանական դաշինքին մատաղ արած այս գոյացությանը թվում է, թե մեդիատեռորի մասին իր լալահառաչ ստատուսներով կարողանալու է կոծկել բոլորիս ոտքերի տակից մեր հայրենի հողի սողալը:
Այ երջանկահիշատակ երեսփոխան, էտ ճամարտակող լեզուդ պինդ պահի, քանզի շատ շուտով ստիպված ես լինելու քո խասյաթին համապատասխան երգես այն ամբողջ արհավիրքի մասին, որ քո խմբակի հետ բերել եք Հայաստանի և Արցախի գլխին:
Ես գիտեմ, որ գորտի երեսին թքելուց գիտի անձրև ա, բայց դու լավ կանես մոտդ ավել թաշկինակ պահես, վստահ պետք կգա, հունիսի 20-ին և դրանից հետո»: