▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակն աշխատում է Վարդան Ղուկասյանի օգտին․ Տելեգրամյան ալիք

Hayassa Loyal տելեգրամյան ալիքը գրում է․  YouTube հարթակում երեկ տեղադրված հարցումից անցել է 1 օր, և պետք է նշենք, որ արդյունքները բավականին սպասելի էին. ՔՊ-ն հիմնահատակ իր ձախողված աշխատանքով տապալվել է քաղաքամայր Երևանում, իբր-ընդդիմություն խաղացող Թևանյան Անդրանիկն ու Հայկ Մարությանը այլևս սպառված են (թեպետ կարգինի Հայկոն ունի հնարավորություն մոնոներկայացումների շնորհիվ էմոցիոնալ ֆոնի վրա տոկոսների մի փոքր աճ գրանցել), իսկ Արամ Զավենիչը (Վազգենի ****) իր ԵՄ-ին միանալու կեղծ թեմաներով դեռ շատ է մոլորեցնելու և սպունգի նման քվեներ կորզելու ժողովրդից։
Վարդան Ղուկասյանի մասով ևս սպասելի էր։ Առհասարակ, Վարդան Ղուկասյանը քաղաքական դաշտում միակ գործիչն է, ում վարկանիշը ոչ միայն չի ընկնում (ուրիշների պես), այլ ընդհակառակը` օրեցօր է՜լ ավելի է բարձրանում, և այս պահին քաղաքական ազդեցության աստիճանաբար ընդլայնման առումով ժամանակն աշխատում է հենց Վարդան Ղուկասյանի օգտին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին