▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակն է լուծարել Երկրապահ կամավորների միությունը

ԵԿՄ-ում շուտով պետք է նախագահի ընտրություններ կայանան, ու դրա առնչությամբ կազմակերպության ներսում արդեն տարատեսակ խմորումներ են սկսել: Ասում են, թե խմորումների հիմնական պատճառը Մանվելի վերընտրվել-չվերընտրվելն է, ինչպես նաև ազատամարտիկների անփառունակ կացությունը և ԵԿՄ-ի կողմից աջակցություն չստանալը:

Հասկանալի է, որ ԵԿՄ-ում մենակ Մանվելի թևը չէ, այնտեղ կա նաև հավատարիմ վազգենսարգսյանական թև, որի գլխին Արամ Սարգսյանն է, ինչպես նաև, հատկապես կադրային սպաների կողմից անհամեմատ ավելի հարգված, Սեյրան Օհանյանի թևը, բայց Մանվելը բնավ էլ չի պատրաստվում տենց հեշտ ու հանգիստ թողնել պաշտոնը ու, եթե բանը հասնի նրան, որ նա էլ չկարենա գտնվել այդ պաշտոնում, հավանաբար ամեն ինչ կարվի, որպեսզի ԵԿՄ նախագահ դառնա ինչ-որ կոմպրոմիսային թեկնածու՝ հավանաբար Արթուր Աղաբեկյանը...

Ինչևիցե, պետք է նայել իրականության աչքերին ու հասկանալ, որ ԵԿՄ-ն վաղուց մեռել է ու սպառել է իր նկատմամբ տածած վստահության ու պատկառանքի ռեսուրսը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, եթե տարիներ շարունակ կառույցը ղեկավարվում էր կիսագողական կռազի շոֆերի ու նրա մտերիմների կողմից: Հավանաբար, ավելի օրակարգային է առհասարակ ԵԿՄ-ն լուծարելը և ՊՆ-ին կից գործող Վետերանների ու զինծառայողների միություն ստեղծելը:

Այս կերպ, կառույցը կլինի ավելի թափանցիկ ու վստահելի ու թարմ, իսկ ղեկավարության մեջ չեն տեսնի դեմքերի, ովքեր նույնիսկ իրենց անունը մինչև վերջերս գրել չգիտեին:

Արմեն Հովսեփյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին