▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճամբարակում փլատակներից դուրս բերվեց 5-րդ զոհի մարմինը

Ճամբարակում փրկարարները շենքի փլատակներից դուրս բերեցին 5-րդ զոհի մարմինը: Նա 1971 թվականին ծնված Արթուր Սարգսյանն է` տիկնիկային թատրոնի ղեկավար։

Պայթյունի հետևանքով մահացած մյուս քաղաքացիներն են՝ 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը և 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյան։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ճամբարակի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով փլուզվել է շենքի մի մասը:

Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է:

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին