Այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստից հետո, ՀՀ ՊՆ փոխնախարարի պաշտոնակատար Արման Սարգսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին, որը վերաբերում է սահմանային իրավիճակին․
«Ենթադրում եմ՝ ինչ հարցեր են հնչելու, կխնդրեմ հետևեք ՊՆ տարածած հաղորդագրություններին և պաշտոնական լրահոսին»,- նշել է նա։
Փոխնախարարի պաշտոնակատարն ասել է, որ ՊՆ-ը օրական պարտադիր կերպով ներկայացնում է իրավիճակը, և պետք է բավարարվել դրանով։
«Ճանապարհ կտա՞ք։ Ինձ համար ընդունելի է, որ դուք հիմա ճանապարհ տաք և ես գնամ, որովհետև որքան էլ համառեք, ես նույն պատասխանն եմ հնչեցնելու՝ հետևեք պաշտոնական լրահոսին»,- ասել է նա՝ հրաժարվելով մեկնաբանել ՊՆ այսօրվա հայտարարությունը։