▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճանապարհային ոստիկանները վաղը Սևանում իրականացնելու են «Ցռան Վերգո» անվանումը կրող հատուկ օպերացիա

Վաղը հուլիսի 31-ին, ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ  Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում իրականացվելու է հատուկ օպերացիա, որը կրելու է «Ցռան Վերգո»  անվանումը:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ ամառվա սկզբից  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ Սևանի տարածաշրջանում իրականացվել է «Ձեզ տանը սպասողներ կան» օպերացիան, ինչի արդյունքում կանխվել են մեծ թվով ճանապարհատրանսպորտային պատահարներ, քանի որ  ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով ոչ սթափ վիճակում  վարորդների, ովքեր ենթարկվել են վարչական պատասխաատվության, ավտոմեքենաներն էլ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ճանապարհային ոստիկանները այդ օրերին նաև մեծ թվով վարորդների են ուղեկցել Սևանից դեպքի Կոտայքի մարզ, որտեղից էլ  վարորդներին Կոտայքի  մարզից անվտանգ ուղեկցել են մինչև մայրաքաղաք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին