▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի հարսանիքին մասնակցել են նախկին ու ներկա պաշտոնյաներ

Գործարար Արտակ Թովմասյանին պատկանող «Դվին» ռեստորանում տեղի է ունեցել Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի հարսանեկան խնջույքը։

«Հրապարակ»-ն է գրել ու հավելել․ «Մեր տեղեկություններով՝ կերուխումին ներկա են նախկին եւ ներկա պաշտոնյաներ։ Արսենյանի հարսանիքին հրավիրված է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Պսակադրության արարողությունը կայացել է Էջմիածնի եկեղեցիներից մեկում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձեռամբ։ 

Ավելի վաղ գրել էինք, որ 30-ամյա Վահագն Արսենյանը` հայտնի ՀՀԿ-ական օլիգարխ Աշոտ Արսենյանի որդին, ամուսնանում է: Պսակադրության եկեղեցական արարողությունը կատարվելու է Հայաստանում, իսկ հարսանեկան խնջույքը որոշել են անել Մոնակոյում, որն Աշոտ Արսենյանի սիրելի հանգստավայրն է: Բայց հետո այդ մտադրությունից հրաժարվել են: 

Բայց ամենից ուշագրավն այն է, որ աղջկա ազգանունն էլ է Արսենյան․ նա գործարար Արսեն Արսենյանի դուստրն է, որի մյուս դուստրն էլ «Գազպրոմի» Վարդան Հարությունյանի հարսն է: Հարսնացուի ընտանիքը, իհարկե, կարողությամբ եւ ճանաչվածությամբ զիջում է փեսայի ընտանիքին, բայց մի ուշագրավ նյուանս էլ կա․ հարսնացուի հայրը Գուրգեն Արսենյանի հեռավոր ազգականն է, 2 եղբոր թոռներ են կամ` նման մի բան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին