Ջերմուկի զորամասից երեկ երկու զինվոր է անհետացել։ Այս մասին գրում է Mediaport-ը:
ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կորած զինվորների անուններն են Կարեն Շահնազարյան ու Աղասի Հովհաննիսյան։
Զինվորները Ջերմուկ էին տեղափոխվել Արցախի հանձնված շրջաններից, նախկինում այնտեղ էին ծառայություն իրականացրել։
Թե ինչ հանգամանքներում են զինվորներն անհետացել, այս պահին չկաջողվեց պարզել։ Երեկվանից իրականացվող որոնողական աշխատանքները դեռ արդյունք չեն տվել։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն պայամանագրի ստորագրումից հետո, Հայաստանի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ջերմուկը թշնամու հետ սահմանակից են դարձել։
Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ն այս առնչությամբ հայտարարություն է տարածել.
«Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ»։