▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերմուկից անզեն աչքով տեսնում ենք Հայաստան ներթափանցած ադրբեջանական խմբին. Վայոց ձորի մարզպետ

Ջերմուկում սահմանային իրավիճակը խաղաղ է, որևէ միջադեպ չի գրանցվել: Օրեր առաջ ՊՆ-ն հրապարակել էր, որ թեթև միջադեպ է եղել, բայց, ընդհանուր առմամբ, խաղաղ է:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Մարզպետը հայտարարեց, որ իր տեղեկություններով, ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում.
«Մեր տեղեկություններով՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել, բայց ԳՇ-ն ավելի լավ է տիրապետում, քանի որ իրենք բոլոր հնարավոր միջոցներն ունեն՝ հետախուզական և այլն։ Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, Ջերմուկից երևում է»,-ասաց Վայոց Ձորի մարզպետը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին