▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջիգյարը մնում է ջիգյար». Գյումրիի փոխքաղաքապետ կնշանակվի Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը

«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն` ՔՊ-ական պատգամավորի մանդատ վերցրած Դավիթ Առուշանյանից հետո փոխքաղաքապետի թափուր մնացած պաշտոնին կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վահագն Մկրտչյանը: Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ 28-ամյա Վահագնը Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է: 

Մինչդեռ ոչ վաղ անցյալում այս իշխանությունը` յուր առաջնորդով, պնդում էր, թե վերջ է դրվելու պետական համակարգում ծանոթ-խնամի-բարեկամ շղթային:

Բայց դե Գյումրիում «ջիգյարը մնում է ջիգյար», որովհետեւ այստեղ մյուս փոխքաղաքապետի պաշտոնին էլ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է նստած` Արթուր Պապիկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին