▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճիշտ չէի գտնում դրա մասին խոսել.Ալեն Սիմոնյան

Պատերազմի ժամանակ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել, որովհետև Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին իր սահմաններում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«ՀԱՊԿ-ի անդամ չի հանդիսանում այն տարածքը, որը ԼՂ Սահմանադրության մեջ ամրագրված է և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղ։ Դրա համար ՀԱՊԿ-ում նման գործընթաց սկսելը, նաև հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք սերտ գործընկերական հարաբերություններ ունեն նաև Ադրբեջանի հետ, կարող էր լինել անարդյունք։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև Մոսկվա կատարած գործուղման վերաբերյալ հարցին.

«Ուղղակի այդ ժամանակահատվածում ճիշտ չէի գտնում դրա մասին խոսել, առավել ևս երբ վերադարձա, արդեն հայտարարությունը կար, դրա մասին խոսել»:

Ըստ խոսնակի՝ հանդիպումներ է ունեցել Պետդումայի և Դաշնային խորհրդի գրեթե բոլոր հայտնի ներկայացուցիչների հետ, քննարկվել է այդ պահի իրավիճակը և հնարավոր քայլերը, որոնք հնարավոր կլիներ շուտափույթ լուծում տալու համար։

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին