Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը համոզված է, որ ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը հնարավոր է: «Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում, բայց որոշումը Բաքվինն ու Երևանինն է»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Լավրովի խոսքով՝ ռուս ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմի կազմում: «ՌԴ-ն համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ», - նշել է Լավրովը: Լավրովը նշել է, որ Հայաստանին և Ադրբեջանին տեղեկացրել է Պաշտպանության նախարարության միջոցով հանդիպումների անհրաժեշտության մասին՝ Ղարաբաղում զինադադարի հաստատման մեխանիզմներ մշակելու համար: